04 05 2023

Նիկոլի «հայրենասաիրության» նոր մոդելից առաջ պետք է պարզել՝ ո՞րն է իրենց հայրենիքը․ Դավիթ Սահակյանց



«Ցանկացած բանակցությունում, որտեղ ընդգրկված է ՔՊ-ական որևէ ներկայացուցիչ ինքնին վտանգ է պարունակում․  կարևոր ու վճռորոշ այս հարցում Արաբաթ Միրզոյանի հայտնվելն այնտեղ ոչ մի լավ բանի չի բերելու»,- նման կերպ գնահատեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ այս օրերին Վաշինգտոնում ընթացող ՀՀ և Ադրբեջանի ԱԳ  նախարարների հանդիպումն ու բանակցությունները։

«Ընդհանուր ծրագրի մի դրվագ է, որն Արևմուտքն  իրականացնում է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ձեռքերով տարածաշրջանում», -ասում է ռեժիսորը։

Դավիթ Սահակյանցի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց հայտարարում է, որ ինքն ու հայ ժողովուրդը տարբեր են և խաղում է այն խաղը, որը մեր թշնամունն է։ 

Նիկոլ Փաշինյանի  «հայրենասիրության»  նոր մոդելի մասին հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասում է․ « Նախ պետք է պարզենք՝ ո՞րն է իրենց հայրենիքը․ ըստ էության գլոբալիստական նոր մոդելին են ծառայում և այն, որ հայտարարեցին իզմեր չունեն, իսկապես չունեն և գումարի դիմաց ամեն ինչի պատրաստ են»։ 

Դավիթ Սահակյանցի խոսքով՝  Թուրքիան երբեք չի հրաժարվի իր պահանջներից, դեռ՝ ավելին․ «Տոտալ էքսպանսիա է սպասվում մեզ  Թուրքիայի կողմից բոլոր առումներով՝ բոլոր ասպարեզներում»,-նշում է Դավիթ Սահակյանցը։

«Արցախը փաստացի հանձնելով նրանք չեն կանգնի, իսկ կառավարվող քաոսի մեջ Նիկոլը լուծում է այն խնդիրները, որոնք իր առջև դրել են իր պատվիրատուները» ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ