09 07 2019

Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր․ Նախարար



Սևանա լիճը կանաչել է ջրի սառը շերտի վնասվելու պատճառով․ Էրիկ Գրիգորյան Ի՞նչ է կատարվում Սևանա լճի հետ, կա՞ փորձագիտական եզրակացություն, թե պատճառն ինչ է և որն է լուծումը։ Այս մասին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ նշեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։ Խնդիրներից մեկը, ըստ նրա, այն է, որ Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ։ Իսկ հիմնական պատճառն այն է, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ