Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Կիրակոսյանների ընտանիքին՝ իր վշտակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիայում և Հյուսիասյին Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:
Հեռագրում նախագահ Քոչարյանը բարձր է գնահատել Արման Կիրակոսյանի ավանդը անկախ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության և հայ դիվանագիտության կայացման ու զարգացման մեջ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը օրինակ կծառայի դիվանագետների նոր սերնդի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը