08 07 2019

Աղբի խնդիրը լուծվելու է, հավատացեք. քաղաքապետի տեղակալ



Երևանի քաղաքապետարանը ստեղծել է ակտիվ քաղաքացի հարթակը, որը հնարավորություն կտա քաղաքացիներին գրանցվել activecitizen.am կայքում և ներկայացնել առաջարկներ, որոնք կցանկանային իրականացնել Երևան քաղաքում: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Այնուհետև ներկայացված առաջարկները կդրվեն քվեարկության, որից հետո քաղաքապետարանը կանցնի արդեն գործնական փուլին՝ ծրագրի իրականացմանը:

Ակտիվ քաղաքացի ծրագրի համար Երևանի քաղաքապետարանը տարեկան հատկացնելու է 500 մլն դրամ:

Yerevan.Today-ի այն հարցին, թե քաղաքացիներին հուզող խնդիրները՝ աղբահանություն, տրանսպորտ և այլն բազմիցս բարձրաձայնվել են հենց քաղաքացիների կողմից, և, հետևաբար, ներկայացվելիք առաջարկները վերաբերելու են հենց այդ խնդիրներին, արդյո՞ք նպատակահարմար չէր այդ գումարն ուղղել բարձրաձայնված խնդիրներից մեկի լուծմանը, Սերգեյ Հարությունյանը պատասխանեց.«Աղբահանության խնդիրը լուծվելու է, հավատացեք: Բայց եկեք այսօր աղբից չխոսենք, այլ ակտիվ քաղաքացի հարթակից: Սա խնդիրներ բարձրաձայնելու հարթակ չէ, այլ առաջարկներ ներկայացնելու: Մեր քաղաքացիներն իրենք առաջարկներ են անում, իրենք էլ կառավարում են այդ առաջարկը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ