Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 7-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասում` Շահումյան 2 հասցեում գտնվող խճաքարի արտադրամասի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 22։20-ին։
Մոտ 3 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, կուտակված աղբ, չշահագործվող անվադողեր եւ 3 յուղի տարա (200 լ): Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը