22 11 2022

Կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները․ «Փաստ»

Կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Ֆեյսբուքի հայկական տիրույթում առանձին օգտատերերի էջերի դիտողականության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Խնդիրը վերաբերում է սոցիալական այս հարթակում ակտիվ օգտատերերի անձնական օգտահաշիվների հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։

Այս պրոբլեմն առավել ցայտուն է արտահայտված ընդդիմադիր հայացքներ ունեցող «սեկտորի» ներկայացուցիչների պարագայում. որոշակի գործիքակազմով հաջողվում է էջերի դիտողականության նվազեցման հասնել գոնե որոշակի ժամկետով։ Թերթի տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական բլոկի պատասխանատուներն այս հարցում հնարավոր ու անհնար քայլերի են դիմում։

Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները «բողոքները» տեղ հասցնելու համար կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները, այդ թվում՝ ուղիղ փոխանցման մեխանիզմները։ Ի դեպ, այս «գործընթացի» շրջանակներում նաև արգելափակումների են հասնում. ի մասնավորի, վերջերս մի շարք ակտիվ օգտատերերի էջեր արգելափակվել էին մեկ ամսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ