«Մենք մեծապես կարևորում ենք կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ ժողովրդավարական գործընթացներում և թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենաակտիվ մասնակցությունը ունեցան հայ կանայք և աղջիկները՝ դրա վառ ապացույցն է»,- «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման և պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նախարարի տեղակալը նշեց, որ ՀՀ կառավարության ծրագրի բացարձակ առաջնահերթություն է կանանց համար անվտանգ միջավայրի ապահովումը. «Այս փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետևաբար նաև կանանց բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությունը»,- ասաց Ադոնցը:
Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին շատ փորձագետներ հակասական կարծիքներ են արտահայտել: Մասնավորապես փորձագետները նշում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆ հանդիսացող անձինք, ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Ինչպես նաև նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը