Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ուզում է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։
«Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել», - «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասաց նա։
Դեսպանի խոսքով՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում։
«Կանանց դեմ բռնության կոալիցիան ու այլ կազմակեպություններ աջակցում են այն իրավունքերին, որոնք տրվում են հաշմանդամություն ունեցող կանանց։ Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող է շատ ավելին լիներ»,- հավելեց ԵՄ դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը