18 07 2023

Բաքվի հետ ի՞նչ երկխոսություն, այդ ո՞վ է երկխոսողը․ Ավետ Ադոնց



«30 տարի անց  առերեսվում ենք մի նոր իրականության հետ»,- «Շրջափակում․ օր 220» թեմայով քննարկման ժամանակ ասաց  ՀՀ արտգործնախարարի նախկին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը։ Բանախոսի համար տարակուսելի է, թե՝ ինչպե՞ս պետք է լինի Բաքու- Ստեփանակերտ երկխոսությւոնը․ «Բաքվի հետ ի՞նչ երկխոսության, այդ ո՞վ է երկխոսողը, անհասկանալի է»։ Արտակարգ և լիազոր դեսպանը, անդրադառնալով այս օրերին ՀՀ-ում տարբեր միջազգային կառույցների դիմաց անցկացվող իրազեկման ակցիաներին, ասաց․ « Ինչո՞ւ է հասցեատերը ՄԱԿ-ը, Ֆրանսիայի դեսպանատունը կամ՝  երրորդ մի երկիր, խնդիրը մեր մեջ է, խնդիրը մենք ենք»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ