02 07 2019

ՀՀ անձնագիրը դիրքերը զիջել է համաշխարհային ինդեքսում

ՀՀ անձնագիրը դիրքերը զիջել է համաշխարհային ինդեքսում

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր։ Հայաստանը 2019թ. անձնագրերի ինդեքսում, որը ներկայացրել է Շվեյցարական Henley & Partners ընկերությունը, զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը։ Ցանկում ընդգչկված է 109 երկիր։

Ինչպես նշվում է ընկերության հաշվետվության մեջ, նախորդ եռամսյակում Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր էր՝ 78-րդ հորիզոնականը և 62 երկիր առանց վիզայի ռեժիմի։ Դա պայմանավորված է Ջիբութիի և Բենինի վիզային քաղաքականության փոփոխությամբ։ 

Առաջատար երկրներն են Ճապոնիան և Սինգապուրը: Այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 189 երկիր: Երկրորդ հորիզոնականում են Ֆինլանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան։ Այս երկրների քաղաքացիներն անարգել կարող են լինել 187 երկրում։ Երրորդ տեղում են Դանիան, Իտալիան եւ Լյուքսեմբուրգը՝ 186 երկիր:

Վերջին հորիզոնականներում են Սիրիան՝ 29 երկիր, Իրաքը՝ 27 երկիր և Աֆղանստանը՝ 25 երկիր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ