05 03 2022

ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը կհեշտանա. «Ժողովուրդ»

ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը կհեշտանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը մտադիր է հեշտացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամարդելու կարգը։ «Ժողովուրդ» օրաթերթի մերձկառավարական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կամ այն վերականգնելու կարգի մեջ փոփոխություններ անելու նախագիծը կամ դրա նախնական տարբերակն այժմ կառավարական կաբնիետում է։ Միս ու արյուն ստանալուց հետո այն խորհրդարան կուղարկվի ու կներկայացվի պատգամավորների քննությանը։

ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը պարզեցնելը, ըստ մասնագետների, թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր ունի։ Դրականն այն է, որ սփյուռքի մեր հայրենակիցները ստիպված չեն լինի տարիներով սպասել ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնել Հայաստանի քաղաքացի համարվելու համար։ Բացասականն այն է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման ու հակառակորդ հարևանների հետ բարիդրացիության գնալու շրջանակներում մեծ է ռիսկը, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն ու նպատակ նաև թուրքերն ու ադրբեջանցիները կարող են ունենալ, եւ հեշտացված կարգով ՀՀ անձնագիր ստանալը, փաստորեն, նաև նրանց կարող է հասանելի լինել։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ