Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում:
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը զգուշացնում է, որ ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։
«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,-նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը