22 06 2019

Որքա՞ն ռուս զբոսաշրջիկ կա Վրաստանում և ինչպե՞ս են վերադառնալու ՌԴ

Որքա՞ն ռուս զբոսաշրջիկ կա Վրաստանում և ինչպե՞ս են վերադառնալու ՌԴ

Վրաստանում է այժմ հանգստանում է 5-7 հազար ռուս զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրենին։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հակառուսական ցույցերի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ՝ սկսած հուլիսի 8-ից։

Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան նշել է, որ Վրաստան մեկնած զբոսաշրջիկների թիվը չի գերազանցում 5000-ը, սակայն ինքնուրույն Վրաստան ժամանած ռուսների թիվն ավելի շատ է։ Նրանք բոլորը պետք է մինչև հուլիսի 8-ը կազմակերպված ձևով լքեն պետությունը։

Նա հայտնել է, որ նոր զբոսաշրջիկներՎրաստան չեն մեկնի, քանի որ տուրօպերատորներին հորդորել են ուղեգրեր չվաճառել։

«Եթե որոշ զբոսաշրջիկներ չցանկանան դադարեցնել իրենց հանգիստը և հետ վերադառնալ Վրաստանից, ապա ինքնուրույն պետք է լուծեն Ռուսաստան վերադառնալու հարցը և հետդարձի տոմսերն իրենց հաշվին գնեն»,- նշել է Տյուրինան։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ