Հունիսի 20-ին նշում են փախստականների համաշխարհային օրը։ Այն հաստատվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Աշխարհում փախստականների 80%-ը կանայք եւ երեխաներ են:
Միջազգային իրավունքի համաձայն՝ փախստականները մարդիկ են, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց երկիր, հայրենի հող՝ հետապնդումների զոհ դառնալու մտավախության պատճառով:
Այժմ աշխարհում կա 22,5 մլն փախստական եւ 25 մլն ներքին տեղահանվածներ: Նրանց քառորդ մասը Սիրիայից եւ Իրաքից են: Սիրիայի հակամարտությունը 11 մլն մարդու ստիպել է լքել իրենց տները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը