«Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը այս ամիս հարցում է արել ՀՀ քաղաքացիների շրջանում վերջին շրջանի ամենից ուշագրավ թեմաների մասին։ Հարցերից մեկը եղել է հետևյալը․
«ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն և փրկարարական ջոկատ ուղարկեց Թուրքիա և Սիրիա: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը»:
Հարցման պատկերը ստացվել է հետևայլը.
Թուրքիա փրկարարներ և օգնություն տրամադրելուն լիովին դրական է արձագանքել հարցվածների 33.9%-ը, իսկ Սիրիա փրկարարներ և օգնություն ուղարկելուն՝ 57.3%-ը:
Թուրքիայի դեպքում՝ որոշումը ընդհանրապես բացասական է համարել հարցվածների 21.4%-ը, իսկ Սիրիայի դեպքում՝ 8.1%-ը: Թուրքիայի դեպքում ավելի շուտ բացասական է գնահատել որոշումը հարցվածների 10.6%-ը, իսկ Սիրիայի դեպքում՝ 3.7%-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը