Կառավարության շենքի մոտ զավեշտալի ակցիաների շարքը շարունակվում է: Հունիսի 19-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին մենակ չէր, նա իր հետ բերել էր գառ, որպեսզի նվիրեր վարչապետին, քանի որ գառ պահելը ձեռնտու չէ: Հիշեցնենք, որ Տավուշի մարզ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական վիճակից դժգոհող գյուղացուն խորհուրդ էր տվել ոչխար պահել:
Ինչպես պատմեցին ականատեսները, քաղաքացուն ոստիկանությունը տարել է բաժին, բացի այդ նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման պատճառով:
Ինչպես տեղեկացրել էր Yerevan.today-ը, երեկ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը կառավարության շենքի մոտ ավանակ էր բերել` այդ կերպ արտահայտելով իր բողոքը: Դավթյանը իր հետ բերել էր նաև մի պաստառ, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը