Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակ էր բերել կառավարության մոտ` այդ կերպ արտահայտելով իր բողոքը: Դավթյանը իր հետ բերել էր նաև մի պաստառ, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։
Քաղքացու փոխանցմամբ` Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։
Ոստիկանները, սակայն, քաղաքացուն բերման են ենթարկել` կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման պատճառաբանությամբ։
Ավելի ուշ նա ազատ է արձակվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը