14 06 2019

Վանաձորում պատանու ձեռքին պայթել է նռնակի պայթուցիչը

Վանաձորում պատանու ձեռքին պայթել է նռնակի պայթուցիչը

Հունիսի 14-ին, ժամը 00.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետեւանքով:

Պատանին հունիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տան իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ, պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասել է աջ դաստակի մատները:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ