08 06 2019

Երևանում կինն ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի․ Shamshyan.com

Երևանում կինն ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի․ Shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո նոր գա:

Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել: Մարելուց հետո ոստիկանները ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել կնոջը, ապա մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ