31 05 2019

Նորաբաց այգու արձանը կարող է վնասված լինել պատահաբար դիպչելու հետևանքով. Ոստիկանություն

Նորաբաց այգու արձանը կարող է վնասված լինել պատահաբար դիպչելու հետևանքով. Ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել  Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությանբմ գտնվող նորաբաց այգում արձաններից մեկի վնասման մասին։ Մասնավորապես, նշվում է, որ տեսախցիկների ձայնագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդտեղ պարբերաբար երեխաներ են խաղացել և արձանը կարող է վնասված լինել դրան պատահաբար դիպչելու հետևանքով։ Պարզաբանման մեջ ասվում է.

«Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել էր արձանի թևը: Նրանք արձանը տեղափոխել են վերականգնելու: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է,որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել վրան և հնարավոր է, որ թևը կարող էր վնասված լինել խաղացող երեխաների՝ պատահական դիպչելու հետևանքով: Արձանի մոտ խաղացող երեխաներին արձանագրել է նաև տարածքի տեսախցիկը: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ նրանց կողմից արձանը վնասելու դիտավորություն չի եղել: Այդ մասին հայտարարել է նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենը»:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ի նիստում վարչապետը. թողած բոլոր գործերը, հանձնարարական էր տվել գտնել այգում տեղադրված երեխայի արձանը վնասողին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ