Ո՞վ է պատասխանատու ժապավենի համար: Կառավարության նիստի ժամանակ 6 րոպե տևած քննարկման ժամանակ այդպես էլ այս հարցի պատասխանը չպարզվեց: Խոսքը գնում է Մյասնիկյանի արձանին փաթաթած ժապավենի մասին: Մայիսի 30-ի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվում էր նաև Երևանի 2800-ամյակին նվիրված նորաբաց այգու և Մյասնիկյանի արձանի թեման: Ավելի կոնկրետ, ինչպե՞ս փակել ճանապարհը շինարարության ժամանակ, ժապավենով, թե այլ միջոցներով, ո՞ր թվականի արտադրության ժապավեն փակցնել: 6 րոպե տևած քննարկումից հետո Փաշինյանը հանձնարարեց հեռացնել ժապավենը, իսկ ավելի ուշ ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց․ «Կառավարության այսօրվա նիստը ինձ շատ դուր եկավ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը