ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո առաջին անգամ մայիսի 28-ին հանդիպեց աջակիցների հետ:
Երկրորդ նախագահը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց աջակցության համար և հավաստիցրեց, որ պայքարելու են միասին և նոր հաղթանականեր գրանցելու ճանապարհ են անցնելու. «Մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձություններն արդեն անցյալում են, և սպասվում է կյանքի շատ կանխատեսելի, հանգիստ շարունակություն։ Ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր և անհնարին, ևս անցյալում են, ևս սխալվել եմ: Բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից: Ոչ մի բանտ քո մտքի կամքի ազատությունը չի կարող սահմանափակել և ճիշտ հակառակը մի շատ լուրջ և նոր շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու պայքարելու, և ես ուրախ եմ տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու»։
Երկրորդ նախագահը ելույթից հետո լուսանկարվեց, շփվեց աջակիցների հետ:
Վերջիններս ևս ոգևորված և տպավարոված էին Ռոբետ Քոչարյանի հետ հանդիպումից և մեզ հետ զրույցում հասատատեցին նրա այն մոտեցումը, որ իրար հետ հաղթական ճանապարհ ունեն անցնելու:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը