«Մենք պետք է ավելի շատ խոսենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի կարողանանք ճանապարհներ գտնել ընտանեկան բռնությունը վերացնելու, քաղաքացիների երջանկությունը, համերաշխությունը ապահովելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նախարարի այժմ ընտանեկան բռնությունների կանխարգելման հետ կապված Հայաստանում դրական տեղաշարժ կա, քանի որ հանրային իրազեկությունը բարձրացել է. «Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար, և պետությունը չի կարող աչք փակել և անտեսել խնդիրը: Մենք դրական օրինակների վրա պետք է առաջընթաց քայլեր ձեռնարկենք»,- ասաց Բաթոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը