ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 57 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 29 դեպք, որոնցից 15-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 9, զոհվել՝ 1 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը