«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Արամ Խաչատրյանի համերգասրահում իրենք ահաբեկել են ինչ-որ մեկին։
ՀԿ անդամները հրավիրատոմսով ցանկացել են ներկայանալ միջոցառմանը, որին ներկա է եղել նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, սակայն ոստիկանները պնդել են, որ իրենք կարգ են խախտել։
«Ըստ էության՝ մենք մեղադրվում ենք ահաբեկչության մեջ: Ես կասկածում եմ, որ այդ օտարերկրյա քաղաքացիները կարող են կապ ունենալ ԵՄ գրասենյակի հետ, բայց քանի որ գործին չեմ ծանոթացել, վստահորեն չեմ կարող ասել»,-նշել է Արթուր Դանիելյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը դասական երաժշտություն լսելն է եղել։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը բերման են ենթարկվել Օպերայի շենքի մոտից։ ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր․ «Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ռեժիմ, խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը