22 09 2023

Ի՞նչ իրավունքներ ունի անձը բերման ենթարկվելիս

Ի՞նչ իրավունքներ ունի անձը բերման ենթարկվելիս

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բերման ենթարկվելիս իրավունք ունեք

  1. Լռել և ոչինչ չստորագրել
  2. Պահանջել փաստաբան
  3. Վնասվածքի առկայության դեպքում՝ բժիշկ պահանջել և որևէ ձև արձանագրել, առկա վնասվածքը
  4. Սնունդ պահանջելու
  5. Չլուսանկարվելու և որևէ մատնահետք կամ այլ նմուշ չտրամադրելու
  6. Հեռախոսազանգ կատարելու

Ձեզ կարող են անազատության մեջ պահել առավելագույնը 3 ժամ

3 ժամը պետք է հաշվեն փաստացի ազատությունից զրկելու, այսինքն՝ բռնելու, մեքենա նստեցնելու պահից

Պարտադիր չէ որ անազատության մեջ մնաք 3 ժամ, եթե արձանագրությունները կազմվել են ավելի վաղ

Եթե վնասվածքը ստացել եք ոստիկանության անհամաչափ ուժի արդյունքում, վնասվածքն արձանագրելուց հետո կարող եք ներկայացնել հանցագործության մասին հաղորդում։

Հիշեք, որ զանգվածային անհնազանդություններին  մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը իրավաչափ չի կարող համարվել, եթե ակնհայտ երևում է, որ անձանց ազատությունից զրկելը պայմանավորված է եղել իրավապահ մարմինների՝ ցույցերին վերջ դնելու  կանխամտածված մարտավարությամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ