Ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչ էլ հայտարարի Նիկոլը այս քայլը արդարացված չեմ համարում:
Կար ու հիմա էլ կա, ինքը անձամբ և իր դաշինքը ունեն շատ, շատ մեծ իշխանություն երկրում իրավական ճանապարհով լրջագույն փոփոխություններ իրականացնելու: Նրանք դա չեն անում, գործադիրը շուրջ մեկ տարի, իսկ օրենսդիրը շուրջ հինգ ամիս: Նրանք նախընտրում են շարունակաբար գնալ հակաիրավական ճանապարհով, իսկ նման գործելաոճը հակապետական է:
Ես սատարել եմ հեղափոխությանը պետությունը ՀՀԿ և այլոց ուզուռպացիայից ազատելու և պետականություն կառուցելու համար, այլ ոչ թե անհեռատես մեկի հետևից գնալու նպատակով և իշխանության ուզուռպացիան այլ անձի կամ ուժի հանձնելու:
Իմ քայլի մի շարք պատգամավորներ, երբ հիմա կոչեր են անում ժողովրդին դուրս գալ փողոց հեղափոխության թեժ օրերին տաք ու վախվորած նստած էին ինչ-որ տեղ, իսկ, երբ իշխանություն ունեն հեղափոխական են խաղում:
Անցավ հեղափոխությունը, խելքի եկեք և գործ արեք, առանց այն էլ քաոսի մեջ ենք ապրում:
Հիշեք, որ այս ամենի հետևանքների պատասխանատվության կրողը նաև դուք եք, ոչ միայն ռոմանտիկ և պետական կառավարումը ձախողած հեղափոխական վարչապետը:
Աստված պահապան մեր պետությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը