Պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին, հայկական անձնագիր է ստացել: Այս մասին Նիշանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջից:
Նա անձնագիրը ստացել է Հունաստանում Հայաստանի դեսպանատանը` դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի կողմից:
«Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ: Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ»,- գրել է Նիշանյանը:
Նա Հունաստան էր փախել թուրքական բանտից 2017 թ.: Փախուստից հետո թվիթերյան էջում գրել էր. «Թռչունը թռավ. Տարոսը մնացած բոլոր 80 միլիոնին»:
Նիշանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել այն բանից հետո, երբ նա քննադատել էր Մուհամմադ մարգարեին, սակայն ձերբակալվել էր պետական շինության մեջ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով:
Նիշանյանը նաև հեղինակել է «Սխալ հանրապետություն» (Yanlış Cumhuriyet) գիրքը, որում քննադատում էլ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը