Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եթե ձեզանից խորհուրդ են հարցնում ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ, մի քանի պարտադիր պայմաններ են պետք պարզաբանելու համար, որպեսզի խորհրդատվությունը լինի լիարժեք և քաղաքացին չհայտնվի անորոշ իրավիճակում:
Նախ պետք է պարզել անձը ունեցել է ՀՀ քաղաքացու անձնագիր, թե, ոչ: Եթե ունեցել է անձնագիր և իր պատկերացմամբ դադարեցրել է ՀՀ քաղաքացիությունը, արդյոք օրենքով սահմանված կարգով է դիմումը ներկայացրել, թե ոչ, այսինքն, ՀՀ քաղաքացիության դադարեցման համար նախագահի հրամանագիր առկա է, թե ոչ:
Եթե երբէ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, պետք է պարզել դիմումատուն օրենքի ուժով չի հանդիսանում արդյոք ՀՀ քաղաքացի (պարզել որ թվականին է ծնվել, ծննդյան տարեթվով պայմանավորված, եթե ծնվել է 1981թ. նոյեմբերի 28-ից հետո, ծնողները ՀՀ քաղաքացիություն ստացել են թե, ոչ, եթե ստացել են, ինչ հիմքով):
Եթե բացառվում են վերը նշված երկու կետերով նշված փաստական հիմքերը, պարզել կան արդյոք հիմքեր ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար (օրենքով հիմքերը մի քանիսն են):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը