19 10 2022

Վահան Քերոբյանը չի բացառում, որ թուրքերն էլ կգան և ՀՀ քաղաքացիություն կստանան



Օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսվում են Հայաստանում, և մասնավոր անձանց կողմից կատարվող ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս նախագծով մենք ուզում ենք օգտվել այն հնարավորություններից, որոնք կան աշխարհում: Սրանով լուծվում է միանգամից երկու հարց՝ Հայաստանում իմիգրացիայի հարցը և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսության զարգացումը ևս շատ կարևոր է մեզ համար»:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ այդ ներդրումները կանեն Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքացիները՝ դառնալով ՀՀ քաղաքացի, Քերոբյանը պատասխանեց. «Խոսքը չի գնում այն մասին, որ ով դիմի, կստանա: Բնականաբար անհրաժեշտ ընթացակարգերը՝ թե' ոստիկանության, թե' ԱԱԾ կողմից կատարվելու են: Ես կարծում եմ, որ այդ մտավախություններն այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն, և չի լինի այնպիսի իրավիճակ, որով կունենանք չափից ավելի երկքաղաքացիներ՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ