ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցել է մի քանի բուժվող զինծառայողների։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը