30 04 2019

Պյատիգորսկի մոտ շուկայում տեղի ունեցած հրդեհը ընդգրկել է 2,4 հազար քառակուսի մետր տարածք



Պյատիգորսկում (Ստավրոպոլի երկրամաս) շուկայում տեղի է ունեցել խոշոր հրդեհ, «Ինտերֆաքսին» հայտնել են ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

«Պյատիգորսկում այրվում է «21-րդ դար» խանութը: Հրդեհի մակերեսը մոտ 2 հազար քառ.մետր է»,- ասել է գործակալության զրուցակիցը: ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտյարեւը հստակեցրել է, որ հրդեհը տեղի է ունեցել ոչ թե բուն Պյատիգորսկում, այլ կից գտնվող Պրեդգորնու շրջանի Գորյաչեւոդսկի ավանի ծայրամասում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ