29 04 2019

Կիմ Չեն Ընի թիկնապահները գնացքը մաքրել են հենց երթևեկության ընթացքում



Հյուսիսային Կորեայի՝ Վլադիվոստոկի կայարան ժամանող նախագահ Կիմ Չեն Ընի գնացքը հատուկ պատրաստված մարդիկ մաքրել են հենց ընթացքի ժամանակ։ Գործընթացը տեսանկարահանվել է։ Կադրերում երևում է, թե ինչ ջանասիրությամբ են իրենց աշխատանքը կատարում Կիմ Չեն Ընի թիկնապահները։

Պարզվել է, որ Կիմ Չեն Ընի անվտանգության աշխատակիցներն արտասովոր պարտականություն ունեն։ Սպիտակ ձեռնոցներով մարդիկ պետք է գնացքը մաքրեն մինչև ղեկավարի դուրս գալը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ