ՌԴ «Վոստոչնի» տիեզերակայանում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Երկու երկրների ղեկավարները քննարկելու են տնտեսական փոխգործակցության, հումանիտար հարցերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին հարցեր։
«Ռուսաստանը սրբազան պայքար է մղում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հյուսիսային Կորեան միշտ աջակցել և աջակցում է նախագահ Պուտինի և Ռուսաստանի կառավարության բոլոր որոշումներին», հայտարարել Է Կիմ Չեն Ընը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Վլադիմիր Պուտինը մինչ բանակցությունները Կիմ Չեն Ընին ցույց է տվել ռուսական «Աուրուս» ավտոմեքենան։
Նշենք, որ Հյուսիսային Կորենայի առաջնորդը ՌԴ է ժամանել սեպտեմբերի 15-ին։ Ռուսաստանի բնական պաշարների նախարարը և ԿԺԴՀ-ի հետ առևտրատնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահը նրան դիմավորել են Պրիմորիեի Խասան կայարանում։
Տեսանյութերը՝ Yerevan.Today-ի տելեգրամյան էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը