08 04 2022

Աննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. 168.am

Աննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. 168.am

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ապրիլի 7-ին Կառավարական ամառանոցում միջոցառում էր կազմակերպել, հյուրընկալել պատերազմում զոհված տղաների մայրերին, կանանց, քույրերին։

168.am-ը գրում է, որ տարածված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դարձել, որ այս միջոցառմանը Աննա Հակոբյանի կողքին, բացի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանից, մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը, ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը և այլք։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառման մասնակից զոհվածների հարազատները ներկայացել են անձնագրերով, իսկ բջջային հեռախոսները հանձնել են անցագրային կետում:

Միջոցառմանը մասնակցած կանանցից մեկը, որ Արարատի մարզից հատուկ եկել էր Աննա Հակոբյանի հետ հանդիպելու և իր խնդիրը ներկայացնելու, 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ մի քանի հոգով առանձին նստել են մի անկյունում, որևէ հյուրասիրությունից չեն օգտվել, սպասել են ժամը լրանա, որ ավտոբուսով կրկին վերադառնան Արարատ։ Նա դժգոհել է, որ չնայած հյուրընկալել էին միայն իգական սեռի ներկայացուցիչներին՝ մայրեր, տատիկներ, քույրեր, այրիներ և երեխաներ, որ ոչ մի զոհվածի եղբայր, հայր կամ պապիկ չկար, ամբողջ տարածքը հսկում էին անվտանգության աշխատակիցները։

«Ամբողջ միջոցառման ընթացքում տարածքում, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանի կողքին, անվտանգության աշխատակիցներն էին։ Նրանից մեկն էլ՝ կին թիկնապահը, ամբողջ ընթացքում նրա կողքից չհեռացավ։ Աննա Հակոբյանը թիկնապահի հետ էր մոտենում մայրերին, թե ինչի՞ց կամ ումի՞ց էր վախենում, չգիտեմ․․․ Մի բան էլ ասեմ, բացի զոհվածների մայրերից, այնտեղ այլ մարդիկ էլ կային, որ որդի չեն կորցրել: Կարևորը՝ ես իմ ուզածին հասա, ինչ պետք էր՝ փոխանցեցի, մնացած երաժշտություն, ֆուրշետ և այլն ինձ հետաքրքիր չէր»,- աղբյուրի հետ զրույցում ասել է նա:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ