Անձրևները մինչև ամսի 20-ը ինտենսիվ կշարունակվեն, լեռնային շրջաններում կլինեն ձյան տեսքով։ Ջերմաստիճանը կլինի նվազագույնը՝ +3։ Այս մասին կառավարության նիստում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Օդերևութաբաններն 99 տոկոսով ասում են, որ ցրտահարություն չի լինի: Զրոյից ցածր ջերմաստիճան չեն կանխատեսում»,- ասաց Ցոլակյանը:
«Արդեն երեկ Արմավիրի Երվանդաշատ գյուղից առաջին ահազանգը ստացանք, որ Արաքսի ջրերը բարձրանում են և կարող են դաշտերը ծածկվել։
Վեց տեղ մենք ակտիվ սողանքներ ունենք այսօր: Լոռու մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որ սպառնում է անտառային շերտին՝ հոսք դեպի ճանապարհ: Մի գյուղի ճանապարհ կարող է փակվել: Մոտ 600 տոննա հող կարող է լցվել ճանապարհի վրա, որի մաքրելը շատ բարդ կլինի, երկրորդ ճանապարհ կա, որի մասին պետք է մտածենք: Մենք արել ենք ինչ-որ բաներ, զգուշացումներ են եղել համայնքապետարաններին: Խոսքն Աթան գյուղի մասին է»,- հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը