#SutNikol նախաձեռնության անդամները Հայաստանի 9 քաղաքներում ակցիա են իրականացրել՝ փողոցներում #SutNikol գրաֆիտների գրությամբ:
Երևանում ակցիան իրականցնողներին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ժամեր անց՝ ազատ արձակել։
Նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը Yerevan Today-ին ասացին, որ ակցիան լինելու է շարունակական և բազմաբնույթ։
«Մեր թիմը նրանք են, ովքեր համարում են, որ ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ սահմանադրական կարգի տապալում և փորձում են վերականգնել»,— ասացին նրանք։
Yerevan Today-ի լուսանկարիչը Երևանի մի քանի փողոցներում ֆիքսել է պատկերները։ Հանրապետության հրապարակում գրառումները ջնջված են սպիտակ ներկով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը