#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը, որ բերման էին ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին, ազատ են արձակվել։
Ոստիկանության բաժանմունքի մոտ Yerevan.Today-ի հետ զրույցում նրանք ասացին, որ նախաձեռնության անդամները ՀՀ 9 քաղաքներում ակցիա են իրականացրել՝ փողոցներում #SutNikol գրաֆիտների գրությամբ:
Նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց գործողություններ որևէ հակաիրավական տարր չկար, և նշեցին, որ առաջիկայում ավելի երկար և հետաքրքիր ակցիաներ են սպասվում․ «Մենք իրացրել ենք մեր ազաատ արտահայտվելու իրավունքը, ինչը և արել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ պանծալի Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ վարչապետ չէր»։
«Մեր թիմը նրանք են, ովքեր համարում են, որ ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ սահմանադրական կարգի տապալում և փորձում են վերականգնել»,- ասացին նախաձեռնության անդամները։
Իսկ թե ոստիկանությունում ինչ վարույթ են հարուցել և ինչ են պատրաստվում անել տղաները, այդ մասին՝ տեսանյութում։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը