15 04 2019

Շտապ․ #SutNikol նախաձեռնության անդամներին բերման են ենթարկել



 #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում #sutNikol ակցիան: Անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով: Արդեն իսկ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ:

Ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում:

Նարեկ Սանսոնյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել. «#SutNikolնախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է: Շուտով բոլորով դուրս կգանք Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, կներեք, որ անձնական նամակներին չեմ պատասխանում:

Մամուլի ներկայացուցիչներին էլ հայտնեմ, որ այսօր ասուլիս կտանք նախաձեռնության համակարգողներով և կպատասխանենք բոլոր հարցերին: Շուտով ասուլիսի տեղի ու ժամի մասին կհայտնենք էլ-փոստով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ