Կառավարությունն ապրիլի 11-ի նիստում փոփոխություններ կատարեց «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, ըստ որի՝ այդ նշանները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:
Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում և բեռնատար մեքենայի խցիկում պետք է կատարվի միմիայն «carseat»-ով: Իսկ 7-12 տարեկան երեխաների փոխադրումը պետք է կատարվի կամ carseat-ի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը