22 06 2023

Կառավարությունը որոշել է պետբյուջե դրամական մուտքեր անել նաև պետական գույքերի օտարման հաշվին

Կառավարությունը որոշել է պետբյուջե դրամական մուտքեր անել նաև պետական գույքերի օտարման հաշվին

Կառավարության նիստի օրակարգում  ընդգրկված են՝ պետական մի քանի գույք օտարելու մասին  որոշումների նախագծերը, համաձայն որոնց մրցույթով  կօտարվեն  Երևանի Իսակովի պողոտա 22/5 հասցեում գտնվող 0.5844հեկտար մակերեսով հողամասը․  մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 344 260 105 դրամ։

Իսակովի պողոտա 17/2 հասցեում գտնվող 1.698549 հեկտար մակերեսով հողամասը, մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 000 586 341 դրամ։

 Նորք-Մարաշ վարչական շրջանի  Գ.Հովսեփյան փողոց 46/3  հասցեում գտնվող, չկառուցապատված, 0.3հեկտար մակերեսով հողամասը, մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 176 724 900 դրամ։

Իսակովի պողոտա 17/178 հասցեում գտնվող 1.2756հեկտար մակերեսով հողամասը։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 751 434 275 դրամ։

Նորք-Մարաշ Գ.Հովսեփյան փողոց 54/5 հասցեում գտնվող, չկառուցապատված, 0.2հեկտար մակերեսով հողամասը ։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 117 816 600 դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ  պետական գույքն օտարելու նպատակը՝  պետբյուջեն լրացուցիչ դրամական մուտքերով ապահովելն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ