«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, չի տիրապետում ինքն իրեն, և նրա վարքագիծը հոգեբանների կողմից կարող է բնորոշվել նաև տագնապալի»,- մամուլի ասուլիսում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ-ի աշխատակցին արած հրապարակային նկատողության և դիմում գրելու պահանջի վերաբերյալ Փոստանջյանը ասաց, որ վարչապետի կողմից զայրույթը չզսպելը և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կարգադրություններ արձակելը խոսում է, որ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրների մասին:
Փոստանջյանն անդրադառնալով Երևանի խանութներում Նիկոլ Փաշինյանի պատկերով օղու վաճառքին, որի վրա օգտագործված է նաև ՀՀ պետական խորհրդանիշը, նշեց, որ ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին. «Սա անօրինական է, քանի որ մեր խորհրդանիշները մենք կարող ենք օգտագործել հատուկ պայմաններում, և հատուկ մարմիններ կարող են օգտագործել, դրանք սահմանված են օրենքով և ցանկը սպառիչ է: Մենք կարող ենք մտածել, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ 50/50 փայաբաժին ունի, քանի որ օգտագործվում է իր պատկերը»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը