08 04 2019

Ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ համարանիշերի տրամադրումը դադարեցվել է. ոստիկանություն

Ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ համարանիշերի տրամադրումը դադարեցվել է. ոստիկանություն

Այսօր առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով:

Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ