Ապիլի 2-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
ՀՀԿ-ականները ծաղիկներ խոնարհեցին ապրիլյան զոհերի շիրիմներին:
Լրագրողների տված բազամթիվ հարցերին Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել, սակայան դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ 2016թ-ին ապրիլյան պատերազմը նրա իմացությամբ է տեղի ունեցել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:
Հարցին, թե երբ է վերջապես խոսելու, նա արձագանքեց. «Երբ ժամանակը գա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը