26 03 2019

ՍԴ դատավորի թեկնածուի խնդրանքը՝ լրագրողներին

ՍԴ դատավորի թեկնածուի խնդրանքը՝ լրագրողներին

ՍԴ նախագահի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, որին առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում լրագրողներին տեղեկացնում է, որ իրենից հարցազրույց վերցնել մարտի 29-ից հետո, քանի որ կարևոր քննություն ունի հանձնելու։

«Սիրելի լրագրողներ,

Ձեզ բոլորիդ հավասարապես խնդրել եմ ինձանից հարցազրույց վերցնել մարտի 29-ից հետո, քանի որ մարտի 29-ին շատ կարևոր քննություն եմ հանձնելու ու դրան եմ պատրաստվում։

Մինչ այդ ցանկության դեպքում Դուք հնարավորություն ունեք հարցազրույցներ վերցնելու գերմանական տարբեր համալսարանների պրոֆեսորներից, որոնք ժամանակին աշխատել կամ այժմ աշխատում են ինձ հետ։ Ես իմ գործընկեր պրոֆեսորներին արդեն ասել եմ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու մասին, և նրանք սիրով պատրաստ են պատասխանելու հայ լրագրողների հարցերին։

Քանի որ գերմանացի պրոֆեսորները շատ զբաղված մարդիկ են, հնարավոր չէ, որ ով երբ ցանկանա, նրանցից հարցազրույց վերցնի։ Ես արդեն հայտարարել եմ, որ հավասար վերաբերմունք ունեմ բոլոր լրատվամիջոցների նկատմամբ, և հավասարության սկզբունքը պահպանելու համար գերմանացի պրոֆեսորներից հարցազրույց վերցնելու հնարավորություն կունենան այն չորս լրագրողները, որոնք ամենից շուտ կարձագանքեն իմ այս գրառմանը՝ ներքևում թողնելով իրենց ցանկության մասին մեկնաբանություն։

Հարցազրույցը հնարավոր է գերմաներեն և անգլերեն լեզուներով։

Շնորհակալություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ