Դեղերի և դեղամիջոցների ոլորտում ուսումնասիրություններ են անցկացվել և պարզվել է, որ Հայաստանում դրանց գները զգալիորեն ավելի բարձր են, քան Ռուսաստանում:
Մարտի 22-ին տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով, Հայաստանում կան դեղեր, որոնք 3 անգամ ավելի թանկ են, քան Ռուսաստանում: ՏՄՊՊՀ-ը նախագահը մասնավորապես հաղորդեց, որ նրանք արդեն օրենսդրական նախաձեռնությամբ դիմել են ՀՀ ԱՆ: Այն, ըստ Շաբոյանի, թույլ կտա դյուրացնել ՌԴ-ից Հայաստան դեղերի ներմուծումը:
Անդրադառնալով ռոումինգ ծառայության սակագներին նա նշեց, որ հետազոտություն է իրականացվել, ըստ որի՝ ռոումինգի ծառայության գները ԵՏՄ անդամ երկրներում կարող են հասցվել զրոյի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը