Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը այսուհետ օրացույցում կարմիրով կնշվի։ Կտոնենք «քաղաքացու օրը»։ Նման որոշում կառավարությունը կայացրեց մարտի 21-ի նիստում։
Արդարադատության նախարարությունը մշակել է, որ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
Օրվա սահմանումը կապված է 2018թ․ ապրիլի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը