05 10 2024

202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am

202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am

168.am-ը գրում է. 2025 թվականի բյուջեով Փաշինյանի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 24 միլիարդ 365.7 մլն դրամ։ Այս գումարն այդ աշխատակազմը ծախսելու է մի շարք ուղղություններով` մասնավորապես,

– Հատկացվելիք միջոցներից Տեսչական վերահսկողության ծրագրին կտրվի 7,248.7 մլն դրամ:

– Հասարակական և այլ կազմակերպությունների, որպես աջակցություն, կհատկացվի 75.9 մլն:

Նշենք, որ այս ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում հատկացումներն ուղղվելու են պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը, հասարակական կազմակերպություններին, ազգային փոքրամասնություններին աջակցմանը:

– Հանրային իրազեկում ծրագրի գծովնախատեսվել է հատկացնել 1,263.5 մլն դրամ:

Ծրագրով նախատեսված հատկացումներն ուղղվելու են հանրային իրազեկման ապահովմանը, ՀՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովմանը նաև միջազգային հարթակներում, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ՀՀ մասնաբաժնի վճարմանը, տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայությունների իրականացմանը:

Ուշագրավ է, որ տոների և հիշատակի օրերիծրագրի գծով հատկացվելիք 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար։

Ծրագրի շրջանակներում հատկացումները կուղղվեն «Քաղաքացու օրվան» նվիրված և «Մերժամանակների հերոսը» միջոցառումներին՝ ուշադրություն՝ որպես ի նպաստ Ազգայինինքնության պահպանման:

Թե, օրինակ, ինչ կապ ունի «Քաղաքացու օր» տոնն Ազգային ինքնության պահպանման հետ, Փաշինյանի աշխատակազմը չի հիմնավորել։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ