20 03 2019

Որտե՞ղ են աշխարհում ամենաերջանիկը․ ՀՀ-ն 116-րդն է

Որտե՞ղ են աշխարհում ամենաերջանիկը․ ՀՀ-ն 116-րդն է

Հայաստանը ՄԱԿ կայուն զարգացման համար լուծումների որոնման ստորաբաժանման՝ երջանիկ երկրների ամենամյա համաշխարհային վարկանշային ցանկում116-րդն է՝ 2018թ․ արդյունքներով։ Նախորդ տարի ՀՀ-ն 129-րդ հորիզոնականում էր։

Վրաստանը ևս առաջընթաց է գրանցել։ Այս տարի այն 119-րդն է, նախորդում 128-րդն էր։ Ադրբեջանը զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով 90-րդ հորիզոնականը, մինչդեռ նախորդ տարի 87-րդն էր։ 

Թուրքիան երջանիկ երկրների ցանկում 79-րդն է, Ռուսաստանը՝ 68-րդը։

Աշխարհում ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան։ Առաջատար հնգյակում են նաև Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան:

Իսկ ցանկի վերջին հորիզոնականում Բուրունդին է։ Ամենադժբախտ երկրների հնգյակում են հայտնվել նաեւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Տանզանիան և Եմենը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ