20 03 2019

Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է

Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է

2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, որի նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է: Նման օր հիմնելու գաղափարի հեղինակների կարծիքով՝ այս տոնը կոչված է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է, ինչի առթիվ բոլոր երկրներին կոչ է արվում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը:

Երջանկության միջազգային օր հիմնելով՝ ՄԱԿ-ը ձգտում է նաև համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել այն հարցի վրա, որ տնտեսական զարգացումը պետք է լինի հավասարակշռված, իրավահավասար և համապարփակ: Նման մոդելի իրականացման արդյունքը կլինի տնտեսական կայուն աճն ու աղքատության կրճատումը:

Նման օր սահմանելու նախաձեռնությունը եկել է Բութանից: Ըստ շրջանառվող կարծիքի՝ այս երկրի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են և առաջատարը՝ ըստ Համախառն ազգային երջանկության գործակցի (Gross National Happiness Index):

Տարբեր երկրներում մարդկանց բարեկեցության ու շրջակա միջավայրի վիճակի արտացոլման համար 2006թ. ներմուծվել է նաև Երջանկության միջազգային համաթիվը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ